«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Վարչապետն առանց ծրագրի և խոստումների

Վարչապետն առանց ծրագրի և խոստումների
26.05.2026 | 16:38

Ո՞վ է տեսել, վարչապետը նախընտրական արշավի ելնի առանց առաջիկա անելիքների համար նախապես մշակված ծրագրի, առանց գործողության ուղեցույցի։

Սովորաբար պետական բարձր պաշտոնին հավակնող անձը ընտրողների հետ հանդիպման է գնում միայն և միայն այն անելիքների ծրագրով, որն իրականացնելու համար պիտի ակընկալի ընտրողների վստահությունը։ Բայց պարզվում է, որ վարչապետության թեկնածուն ծրագիր չունի։

Այո, այո, վարչապետության թեկնածուն ընտրարշավի է ելել առանց անելիքների ծրագրի։ Որովհետև վարչապետական աթոռին բազմելուց զատ, հավանաբար նա իր մեջ այլ անելիք չի տեսնում։

Մնում է տարակուսել, Հայաստանի քաղաքացին էլ ինչու՞ պիտի իր ձայնը տա վարչապետության թեկնածուին։ Միակ բանը, որ նա ունի` դա սպառնալիքն է, ընդդիմության հասցեին հնչող հայհոյանքները և լուտայքները, ամենից առաջ սպառնալիքը հենց այն ընտրողի հասցեին, ով մտադիր չէ ձայն տալ իրեն։ Նման ընտրողին նա սպառնում է պատերազմով, չլսված, աղետալի պատերազմով` ստույգ պայմանավորված ամսով և ժամկետով։

Մարդ կարող է և բանականությունը կորցնել։

Սա թատրոն է, աբսուրդի թատրոն, որի բեմադրիչը և ի կատար ածողը ոչ այլ ոք է, եթե ոչ վարչապետության թեկնածուն։

Աշխարհը նման բան չի տեսել, հայը տեսավ։ Եվ դեռ ինչե՜ր պիտի տեսնի։

֊Եվ ինչու՞ եք դուք ապրում, ինչու՞ չեք զոհվել...,֊ գոռում է Արցախի գոյամարտի մասնակիցների հասցեին։

Եվ սա ոչ միայն արցախցիների հասցեին, սա վերաբերում է ցանկացած ընտրողին` ով պատրաստվում է ձայնը չտալ իրեն։

Մարդու ուղեղը որքան էլ տարողունակ լինի` ի վիճակի չէ տեղ տալ նման անհեթեթություններին։ Նման բացառիկ սպառնալիք չի հնչել և ոչ մի բռնապետի, սուլթանի, շահի նույնիսկ փադիշահի բերանից։ Դե ինչ, նա փադիշահ չէ, բայց փաշինյան է, որն իր կարծիքով պակաս Փադի չէ։ Այն կարող է ծագել միայն և միայն հոգեպես անհավասարակշիռ անձի ուղեղում։

֊Արա, ինչու՞ դուք չեք զոհվել, վաբշե ինչու՞ եք դուք ապրում...,֊ գոռում է, բղավում, մեջտեղից ճղվում` ուշունցի, լուտանքի ու հայհոյանքի մեշոկը...

Մնում է կարծել, որ վարչապետ հորջորջվողից ոչ միայն թույլտվություն պիտի խնդրել Արարատ լեռանը նայելու համար, այլև հատուկ թույլտվություն պիտի ունենալ նաև ապրելու իրավունք ձեռք բերելու համար։

24.05.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ